Նարեկ Մանթաշյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել՝ նա, իբր, ցանկացել է շշով հարվածել վկա հանիդսացող ոստիկանին և հնչեցրել է հայհոյանք վերջինիս հասցեին

Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Քիչ առաջ հրավիրված էի Քննչական կոմիտեի կենտրոն բաժին, քննիչը ծանոթացրեց, որ ինձ առաջադրվում է նոր մեղադրանք՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հոդվածով( քր. օր. 489 հոդված): Հայտարարվեց նախաքննության ավարտ, խափանման միջոցը՝ բացակայելու արգելք, գործը կուղարկվի դատարան:
Մեղադրանքի զավեշտն այն է, որ ըստ գլխավոր դատախազության, ես ցանկացել եմ պլաստմասե շշով հարվածել վկային և նրա հասցեին հնչեցրել եմ ծայրահեղ ծանր վիրավորանք պարունակող հայոյանք: Վկան ինչպես միշտ ոստիկան է, Էրեբունու բաժնի պետի տեղակալ:
Հիմա ինչպես ասում է Ալեքսանդր Կոչուբաևը Alexandr S. Kochubaev внимание вопрос, ո՞վ և ինչպե՞ս գնահատեց իմ ցանկությունը, կամ եթե ցանկանում էի խփել, ինչի՞ չեմ խփել, ո՞վ կամ ի՞նչն է խոչընդոտել իրականացնեմ ցանկությունս, սրանք հարցեր են, որ կպարզվեն դատարանում...
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել...