Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան

Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան



Ինչ-որ պատժիչ գործողություններով ինձ լռեցնել չի ստացվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Աղդամցի Ալենն այս անգամ էլ փորձում է դատարանից հավաստում ստանալ, որ ինքը տխմար չէ, գործը այս անգամ սրա մասին է։ Եթե Ալեն Սիմոնյանի պատիվն ու արժանապատվությունը այդքան փխրուն է, արդյո՞ք Էդմոն Մարուքյանի՝ «անբարոյականի վաստակ» արտահայտությունը չի տեղավորվում ոչ պատվի, ոչ էլ արժանապատվությունը խլելու տրամաբանության մեջ, նա չի վիրավորվում այս արտահայտությունից և ոչ մի կերպ այն չի վիճարկում դատական ատյաններում»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն Աննա Մկրտչյանի դեմ հայց էր ներկայացրել, քանի որ պատգամավորն ԱԺ ամբիոնից վերջինիս անվանել էր «տխմար»։ Նշենք, որ դատական նիստը հետաձգվել է։