Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք այն մարդկանց, ովքեր համարում են, որ դա Հայաստանի տարածք է․ Ալեն Սիմոնյան

Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք այն մարդկանց, ովքեր համարում են, որ դա Հայաստանի տարածք է․ Ալեն Սիմոնյան



Այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ըթացքում Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե Տավուշի բնակիչները և բոլոր իշխանությունները միշտ իմացել են, որ գծից այս կողմ Հայաստանի Հանրապետությունն է, այն կողմ՝ Ադրբեջանը։

«Հիմա տեղի է ունենում մի գործընթաց, որի անունն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի գծում, ոչ թե գծում, այլ՝ վերականգնում, ինչն իրավաբանական փաստաթղթերով ապացուցված է»,- հավելեց ԱԺ նախագահը։

Նա իր խոսքում նշել է նաև, որ չի կարող երաշխիքների մասին խոսել, համաձայն որոնց՝ տարածքների հանձնումից հետո ադրբեջանցիները դուրս կգան օկուպացված տարածքներից․ 

«Կարող եմ ասել, որ այդ պրոցեսը պետք է հայելային տրամաբանության մեջ տանենք, բայց ելման կետը, որտեղից պետք է սահմանն ուրվագծվի, ակնհայտ է, որ ճիշտ է սկսել Տավուշի մարզից, քանի որ այնտեղ վիճելի մասերն ավելի քիչ են»,- ասել է Սիմոնյանը՝ չբացառելով, որ եթե տարածքները չհանձնվեն, Ադրբեջանը կհարձակվի։

Մանրամասն՝ տեսանյութում։