Թուրքիան եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են միասին աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա. քաղաքագետ

Թուրքիան եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են միասին աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա. քաղաքագետ

Արդյոք Կովկասում դասավորություն է փոխվում եւ այդ դեպքում ինչպես են իրենց դիրքավորելու Իրանն ու Ռուսաստանը եւ 3+3 ֆորմատի ճակատագիրը ինչ է լինելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են միասին աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա:

«Թուրքիան եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են միասին աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա։ 
Դա ինչ է նշանակում։
2015 թվականին ռուսական զորքերի Սիրիա մտնելուց հետո ձեւավորվել է ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն, ինչը նշանակում էր, որ Սիրիան դառնում է նրանց միասնական ազդեցության կենտրոն։ 

Պետք է ենթադրել, որ հենց այդ ժամանակ է առաջացել Կովկասում նմանատիպ մի կենտրոն ստեղծելու գափարարագիրը, եւ դա դարձավ Աղդամում միասնական մոնիթորինգային կենտրոնը։ 

Կարելի է ասել, որ հենց Սիրիայում վճռվեց Արցախի ճակատագիրը։

Այս կոնտեքստում ամերկա-թուրքական այս նախաձեռնությունը հարցեր է առաջացնում։ Արդյոք Կովկասում դասավորություն է փոխվում եւ այդ դեպքում ինչպես են իրենց դիրքավորելու Իրանն ու Ռուսաստանը եւ 3+3 ֆորմատի ճակատագիրը ինչ է լինելու»։