Միջազգային կառույցները երբեք պահանջներ չեն ունեցել Անկախության հռչակագրի հանդեպ․ Գևորգ Դանիելյան

Միջազգային կառույցները երբեք պահանջներ չեն ունեցել Անկախության հռչակագրի հանդեպ․ Գևորգ Դանիելյան



«ՀՀ անկախության հռչակագրի պաշտպանության հրամայականը և ազգային կենսունակ պետության տեսլականը» թեմայով համաժողովի ժամանակ ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը  հայտարարեց․ 

«Ես եղել եմ 2015թ. սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում։ Նախագիծը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողով, և երբեք այնտեղից որևէ պահանջ չի եղել։ Եղել են առաջարկներ, օրինակ՝ առաջարկել են թույլատրել գրանցել ոչ ավանդական կողմնորոշում ունեցող անձանց ամուսնությունները, բայց հռչակագրի հանդեպ պահանջ երբեք չի եղել։ Թե ինչպես է հիմա իրավիճակը փոխվել՝ չեմ պատկերացնում»։

Նրա խոսքով՝ անհասկանալի է, կամ, հակառակը, հասկանալի, թե ինչպես են ձևավորվում որոշ պատկերացումներ։

«Օրինակ, խոսվում է այն մասին, որ (հռչակագիրը) Ադրբեջանին հարձակվելու լեգիտիմ իրավունք է տալիս։ Իսկապե՞ս պաշտոնյաները չեն հասկանում, թե ինչ է լեգիտիմը, թե՞ պարզապես օգտագործում են գեղեցիկ տերմինը։ Անգամ տարածքային հավակնությունների առկայության դեպքում, որ պատերազմը հանցագործություն է, միջազգային իրավունքը չի փոխվում։ «Խոսել «լեգիտիմ իրավունքի» մասին՝ նշանակում է անկախ հակառակորդի գործողությունների իրավաչափությունից՝ ճանաչել դրանք լեգիտիմ։ Այսինքն՝ մենք ոչ թե փակուղի ենք գնում, այլ ծուղակ։ Փակուղուց դեռ ելք կա»,- նշեց  Գևորգ Դանիելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։