Լոռիում բախվել են ПАЗ ավտոբուսն ու Mercedes-ը. կան վիրավորներ

Լոռիում բախվել են ПАЗ ավտոբուսն ու Mercedes-ը. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

 

Ժամը 18։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վանաձորի ռազմական ոստիկանության դիմաց, բախվել են ПАЗ մակնիշի ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։

Shamshyan com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով  կա 6 վիրավոր: 

Բախման հետևանքով ПАЗ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

ПАЗ ավտոբուսը հաշվառված է Վանաձորում հայտնի «Գլորիա» կարի ֆաբրիկայի հաշվեկշռում և վիրավորները նշված ֆաբրիկայի աշխատակիցներ են։