Երևի ղեկավարության ուզածն էլ էն ա, որ մարդիկ Սոթքից արտագաղթեն, Սոթքն էլ հանձնեն. Սոթքի բնակիչ

Երևի ղեկավարության ուզածն էլ էն ա, որ մարդիկ Սոթքից արտագաղթեն, Սոթքն էլ հանձնեն. Սոթքի բնակիչ



Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում, ինչպես Վարդենիսի տարածաշրջանի մյուս սահամանային գյուղերում, բնակիչների անվտանգային խնդիրներին օր-օրի ավելանում են սոցիալական, տնտեսական խնդիրները, ինչն էլ մեծացնում արտագաղթը:  

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հերթական այցով Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում էին: Պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը,  Լևոն Քոչարյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը և Արման Ղազարյանը եղան նաև Սոթք համայնքում:  Հանդիպման ժամանակ Սոթքում ասացին, որ  զբաղվածության մեծ խնդիր կա գյուղում:  Բնակիչների միակ հույսը Սոթքի հանքավայրն էր, որտեղ  տեղաբնակներն աշխատում և հոգում էին իրենց կենսական խնդիրները: Սակայն վերջերս նրանց ուղարկել են հարկադիր պարապուրդի, ապա՝ կրճատել , ինչի հետևանքով ապրուստի միջոց հայթայթելը դարձել է անհնար: Գյուղացիներից մեկն ասաց, որ հանքի շուրջ 650-700 աշխատող դարձել է գործազուրկ:

«Երևի ղեկավարության ուզածն էլ  էն ա, որ մարդիկ Սոթքից արտագաղթեն, Սոթքն էլ հանձնեն»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: