Մենք այդ կառավարություններին ներառում ենք համապատասխան ցուցակում․ Լավրով

Մենք այդ կառավարություններին ներառում ենք համապատասխան ցուցակում․ Լավրով

Պետություններն ընդգրկվում են Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկրների ցանկում՝ կախված իրենց կառավարությունների որոշումներից, բայց Ռուսաստանի տեսանկյունից ոչ բարեկամ երկրներ չկան»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը

«Մենք չունենք ոչ բարեկամ երկրներ և ոչ բարեկամ ժողովուրդներ։ Կան կառավարություններ, որոնք պետության անունից ընդունում են որոշումներ, որոնք մենք համարում ենք ոչ բարեկամական, և մենք այդ կառավարություններին ներառում ենք համապատասխան ցուցակում»,- համաձայն РИА Новости-ի՝ ասել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ Սկոպյեում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո ասուլիսում։