Մինսկում ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելու Հայաստանի ղեկավարության որոշումը ափսոսանք է առաջացնում․ Զախարովա
«Մինսկում ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելու Հայաստանի ղեկավարության որոշումը ափսոսանք է առաջացնում։ Մենք չենք կարծում, որ այն համապատասխանում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին և կնպաստի Հայաստանի անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նաև նշել է, որ Հայաստանը մտադիր չէ արգելափակել ՀԱՊԿ կանոնադրական մարմինների աշխատանքը, ինչը բաց է թողնում դռները Երևանի համար: