Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց
Քիչ առաջ Լևոն Քոչարյանը Նուբարաշեն ՔԿ-ից ազատ արձակվեց։ Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը մեղադրվում էր մի քանի ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով։
Պատգամավոր Արմեն Չարչյանի՝ ԱԺ պատգամավարոկան մանդատից հրաժարվելուց հետո Գերասիմ Վարդանյանն ու Միհրդատ Մադաթյանը նույնպես հրաժարվեցին պատգամավորական մանդատներից, որի արդյունքում, ըստ օրենքի, պատգամավորական մանդատը վերցրեց Լևոն Քոչարյանը։ Սույնի իրավակարգմամբ, վերջինս անմիջապես ազատ արձակվեց։
Լրագրողի հարցին ի պատասխան՝ Քոչարյանը նշեց, որ իր նկատմամբ մեղադրանքը մառազմի ժանրից է և աղերս չունի իրականության հետ։