Ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ՝ պաշտպանելու ԼՂ խաղաղ բնակչությանը. Վլադիմիր Պուտին
Ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը. Մոսկվան սերտ կապի մեջ է Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ։ Ինչպես նշում է vedomosti.ru-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք մշտական կապի մեջ ենք Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ։ Մենք հուսով ենք, որ կարող ենք հասնել դեէսկալացիայի և խնդիրը տեղափոխել խաղաղ հուն»,- ասել է ՌԴ նախագահը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ բանակցություններում։
Նա վստահեցրել է, որ Վան Յիին կտեղեկացնի ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական կարգավորման ոլորտում տիրող իրավիճակի մասին։