Հերթական քաղբանտարկյալները․ Ավետիք Իշխանյան

Հերթական քաղբանտարկյալները․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Պարզվում է, որ սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ հուլիսի 9-ին Արցախին նվիրված համերգ է տվել։ Սա կատաղացրել է դավաճան-բռնապետիկին և նա ղժղժացել է Սուսան, թյու՛ Սասուն Խաչատրյանի վրա, որ շտապ մի գործ գտնեն ու կալանավորեն Սերգեյ Սմբատյանին։ Դե, արդեն Սասուն Խաչատրյանն ու գլխավոր դատաղազուհին գերակատարեցին իրենց ստրկատիրոջ պատվերը, կալանավորելով և Սերգեյ Սմբատյանին և նրա հորը։ Սա աննկատ չի մնա բռնապետիկի կողմից և նա շռայլորեն կվարձատրի իր ստրուկներին։

Մոտավորապես նույնը կատարվեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ։ Մատենադարանի տնօրինությունը իր դահլիճը տրամադրել էր քաղաքական քննարկումների, որտեղ ելույթ էին ունենում ընդդիմադիր գործիչներ։ Եվ կիրառելով տարբեր անօրինական հնարքներ, Վահան Տեր-Ղևոնդյանին հեռացրին պաշտոնից։ Կարելի է փաստել, որ առայժմ, շեշտում եմ՝ առայժմ, Վահան Տեր-Ղևոնդյանի բախտը բերել է»։