Հայաստանից մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով ԼՂ մուտք գործելուն

Հայաստանից մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով ԼՂ մուտք գործելուն

Հայաստանից մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանն այդպիսով անտեսում է ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող հրամանը՝ կապված ԼՂ անարգել մուտք ապահովելու հետ։

«Բացի այդ, Բաքվից անմարդկային ու ցինիկ հայտարարություններ են հնչում, թե խաղն ավարտված է»,–գրել է Կոստանյանը։