Իսրայելի պաշտպանության նախարարը կմեկնի Ադրբեջան

Իսրայելի պաշտպանության նախարարը կմեկնի Ադրբեջան

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կայցելի Ադրբեջան՝ ռազմավարական կապերի, տարածաշրջանային կայունության և արդյունաբերական համագործակցության ամրապնդման նպատակով հանդիպումների համար։ Պատվիրակությունը Բաքու կժամանի հուլիսի 12-ի երեկոյան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախատեսվում է, որ այցի ընթացքում, որը կտևի մինչև հուլիսի 14-ը, նախարարը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և  այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Գալանտի այցը նպատակ ունի էլ ավելի ամրապնդել Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական կապերը դիվանագիտության, անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում։