Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է

Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է

Արցախի Հանրապետության Պաշտպանական բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է։ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ քրեական վարույթի նախաքննության օբյեկտիվությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն։ Ուստի կայացվել է քրեական հետապնդումը կասեցնելու որոշում։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Ջալալ Հարությունյանը մեղադրվումէ երկու դրվագով,երկուսն էլ՝ 44-օրյա պատերազմին։