Թուրքիան անհրաժեշտ է համարում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը. Չավուշօղլու
Թուրքիան անհրաժեշտ է համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը։ Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել Է Անկարայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կշարունակենք խորհրդակցություններն այդ հարցի շուրջ, այդ թվում ՝ Ռուսաստանի հետ», - նշել է Չավուշօղլուն: