Մոսկվան և Պեկինը պատրաստ են պաշտպանել միմյանց շահերը միջազգային ասպարեզում. Լավրով
Մոսկվան և Պեկինը պատրաստ են պաշտպանել միմյանց շահերը միջազգային ասպարեզում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ, արտաքին հարաբերությունների կենտրոնական կոմիտեի գրասենյակի ղեկավար Վան Իի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Մեր հարաբերությունները զարգանում են կայուն և դինամիկ, և չնայած համաշխարհային ասպարեզում տիրող բարձր տուրբուլենտությանը, մենք ցուցաբերում ենք համերաշխություն և պատրաստակամություն՝ պաշտպանելու միմյանց շահերը՝ հիմնվելով միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա», - ասել է Լավրովը։
Վան Ին իր հերթին նշել է, որ փոխգործակցության բարձր դինամիկան պահպանվում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության նախագահ Սի Ծինփինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով։
«Չնայած միջազգային իրավիճակի անկայունությանը, Չինաստանը և Ռուսաստանը միշտ պահպանում են ռազմավարական վճռականությունը, հաստատակամորեն և վստահորեն շարժվում են բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը համահունչ և հավատարիմ են մնում բազմաբևեռությանը», - հավելել է ՉԺՀ-ի ներկայացուցիչը:
Պեկինը, ինչպես նշել է դիվանագետը, այսօրվա հանդիպումից ակնկալում է նոր պայմանավորվածություններ։
Վան Ին նաև վստահեցրել է իր ռուս գործընկերոջը, որ շարունակելու է աշխատել հարաբերությունների խորացման ուղղությամբ ցանկացած պաշտոնում։