Շուկայում թուրքական արտադրանք է հայտնվել․ Արցախի ԱԱԾ-ն փորձում է պարզել

Շուկայում թուրքական արտադրանք է հայտնվել․ Արցախի ԱԱԾ-ն փորձում է պարզել

Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածվել Արցախում թուրքական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքի վաճառքի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։

ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում նշված դեպքի հանգամանքները պարզելու, այդ թվում հիշյալ ապրանքի ծագման աղբյուրը և արցախյան շուկայում հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ:

Ձեռնարկված միջոցների ու արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: