Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն այս պահին 31 974 է
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31 974-ի: Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է այդ երկրի Աղետների կառավարման վարչությունը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ փլատակներից ավելի քան 8000 մարդ է փրկվել։ Նա նշել էր, որ տուժել է 81 000 մարդ, որոնց մեծ մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից: