Երկրաշարժի արդյունքում Թուրքիայում ավերվել է 2818 շենք

Երկրաշարժի արդյունքում Թուրքիայում ավերվել է 2818 շենք

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 912–ի։ Վիրավորների թիվը 5385 է։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ավերված շինությունների թիվը 2818 է։

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։