Արմեն Գրիգորյանի ծառայողական մեքենան վթարի է ենթարկվել․ Shamshyan.com

Արմեն Գրիգորյանի ծառայողական մեքենան վթարի է ենթարկվել․ Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 126 ԼԼ 50 համարանիշի և Range Rover մակնիշի 04 ZZ 400 համարանիշի ավտոմեքենաները։



Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, հայտնում է shamshyan.com-ը։

Երկու վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ, սակայն վթարի մեջ մեղադրում են միմյանց։ 



Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը հաշվառված է ՀՀ կառավարության հաշվեկռում  և սպասարկում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։