Դոլարն ու ռուբլին էժանանում են․ արտարժույթների փոխարժեքներն այսօր
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունվարի 25-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 391․50 դրամ նվազագույն և 397 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 400 դրամ նվազագույն և 407 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 421․50 դրամ նվազագույն և 427 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 435 դրամ նվազագույն և 444 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 4․97 դրամ նվազագույն և 5․67 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 5․79 դրամ նվազագույն և 6 դրամ առավելագույն փոխարժեքով: