Օրբելի-Բաղրամյան հատվածում Kia-ն բախվել է կայանած BMW-ին, BMW-ն էլ՝ Volkswagen-ին

Օրբելի-Բաղրամյան հատվածում Kia-ն բախվել է կայանած BMW-ին, BMW-ն էլ՝ Volkswagen-ին

Այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Kia մակնիշի ավտոմեքենան Օրբելի փողոցում, դեպի Բաղրամյան պողոտա ընթանալիս, Օրբելու թունելի հարևանությամբ բախվել է կայանված BMW մակնիշի ավտոմեքենային։ BMW-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված Volkswagen-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 

Բախումից հետո Kia-ն ամբողջությամբ ճանապարհը փակել է, և երթևեկությունը դարձել է անանցանելի։

Վնասվածքներ է ստացել վարորդը: Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Kia-ի վարորդի ոտքերի տակ հայտնաբերվել է կոնյակի կիսադատարկ շիշ։

 

Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված Kia-ի վարորդի և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։