Փրկարարները քարշակման միջոցով ձորակից դուրս են բերել բեռնատարը
Հունվարի 21-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Ջինգլոս» կոչվող աղբյուրի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել «XCMG» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Մ.)։