Հայաստանից անմշակ կաշի արտահանելու արգելքը երկարացվեց ևս 6 ամսով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 19-ի նիստում Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում կայացրեց:
Ըստ այդմ, չմշակված կաշվի արտահանման արգելքը Հայաստանից կերկարացվի ևս կես տարով։
Արգելքը նոր որոշմամբ կգործի 2023 թվականի հունվարի 20-ից հուլիսի 20-ը։
Արտահանման արգելքի ժամկետի երկարացումը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հիմնավորում է նրանով, որ կաշվի արտահանումն արգելելուց ի վեր ՀՀ տարբեր վերամշակող ընկերություններ 382 583 կգ չմշակված տավարի և 6275 հատ չմշակված ոչխարի կաշի են ընդունել, իսկ վերամշակվող տեղական կաշվից ստացվող արտադրանքի ծավալն աճել է 5-6 անգամ՝ կազմելով մոտ 206 մլն դրամ: Տեղական ընկերություններն ամբողջությամբ օգտագործել են տեղական հումքը՝ առանց լրացուցիչ խմբաքանակ ներմուծելու։