Գեղարքունիքի զորամասում բռնկված հրդեհի հետևանքով կա 15 զոհ. ևս 3 զինծառայողի վիճակը ծանր է. ՊՆ

Գեղարքունիքի զորամասում բռնկված հրդեհի հետևանքով կա 15 զոհ. ևս 3 զինծառայողի վիճակը ծանր է. ՊՆ

Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից:

 

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

 

Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են: