BMW X5-ը մխրճվել է «Քրեյզի» գիշերային ակումբ․ կան բերման ենթարկվածներ

BMW X5-ը մխրճվել է «Քրեյզի» գիշերային ակումբ․ կան բերման ենթարկվածներ

Երեւանում, այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 02։20-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտա 20 հասցեում գործող հայտնի «Քրեյզի» ակումբում մի խումբ տղաներ հավաքվել են, որտեղ տեղի է ունենում վիճաբանություն։

 

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ նշված ակումբում հաշիվը չվճարելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 35-ամյա Հարություն Ս․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Արմեն Գ․-ն, Երևանի բնակիչ 37-ամյա Հակոբ Շ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Դավիթ Ս․-ն վիճաբանել են ակումբի անվտանգության աշխատակիցների հետ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, խաթարելով ակումբի բնականոն աշխատանքը։

 

Ըստ նախանական տեղեկությունների՝ այդ ամենից հետո Դավիթ Ս․-ն ի կողմից վարած BMW X5 մակնիշի 60 AP 060 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է ակումբի նախասրահի ապակյա դռներին։

Ոստիկաններին ու պարեկներին հաջողվել է նշված անձանց հայտնաբերել ու տեղափոխել ոստիկանության Մարաշի բաժանմունք։

 

Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։