Արցախում ապրանքների իրացման ավելի բարձր գներ կիրառող տնտեսվարողները կզրկվեն ապրանքների մատակարարումից
Տնտեսավարող սուբյեկտներին զգուշացնում ենք, որ Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար սահմանել մինչև 15%-ի չափով վերադիր:Այս մասին տեղեկացնում են ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից:
Այն տնտեսավարողները, որոնք կկիրառեն ապրանքների իրացման ավելի բարձր գներ, հետագայում կզրկվեն ապրանքների մատակարարումից: