Այս խարդախ մարդը հիմա մեզ նավթ ու գազ է մղում. Bild-ը՝ Ադրբեջանից ԵՄ էներգակիրների մատակարարումների մասին. 1lurer.am

Այս խարդախ մարդը հիմա մեզ նավթ ու գազ է մղում. Bild-ը՝ Ադրբեջանից ԵՄ էներգակիրների մատակարարումների մասին. 1lurer.am

Գերմանական ամենամեծ օրաթերթը՝ Bild-ը, անդրադարձել է Ադրբեջանից ԵՄ էներգակիրների ներմուծմանը` գրել է 1lurer.am-ը։  

 

Ըստ 1lurer.am-ի՝ պարբերականը նշել է. «Ադրբեջանի նախագահ Ալիևը կռվում է, մարդկանց զրկում լույսից ու սննդից, իսկ ԵՄ-ն նրան գովում է որպես «վստահելի անձի»:

 

«Ռուսաստանն այլևս մեզ նավթ ու գազ չի մատակարարում, բայց դրանից էներգակիրների ներմուծումը բարոյապես ավելի մաքուր չէ: Ընդհակառակը, ԵՄ-ի այս նոր գործընկերը բռնապետ է, որը պատերազմում է իր հարևանի հետ և չի վախենում խաղաղ բնակիչներին էլեկտրաէներգիայից ու սննդից զրկելուց:

 

Իսկ ԵՄ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն այս խարդախ և խաբեբա մարդուն գովում է որպես «վստահելի գործընկեր»,- գրել է Bild-ի հեղինակը։