Դոլարը մի փոքր թանկացել է․ արտարժույթների փոխարժեքներն այսօր
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 30-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 392 դրամ նվազագույն և 399 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 401․50 դրամ նվազագույն և 405 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 409 դրամ նվազագույն և 416 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 426 դրամ նվազագույն և 432 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 4․71 դրամ նվազագույն և 5․36 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 5․50 դրամ նվազագույն և 6 դրամ առավելագույն փոխարժեքով: