Արմենուհի Հարությունյանը նշանակվել է ՀՀ արդարադատության փոխնախարար
Արդարադատության նախարարությունում 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող Արմենուհի Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։
Աշխատանքային փորձ
1999-2000թթ. Աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության Միջազգային հարաբերությունների բաժնում, որպես առաջին կարգի մասնագետ, միջազգային հարաբերությունների բաժնի առաջատար մասնագետ:
2001-2003թթ. Աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, որպես միջազգային բաժնի գլխավոր մասնագետ:
2003թ.-ից աշխատել է Արդարադատության նախարարությունում, որպես միջազգային իրավական հարաբերությունների վարչության եվրոինտեգրման և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ, միջազգային իրավական հարաբերությունների վարչության դատական հանձնարարությունների բաժնի պետ, իրավական փոխօգնության վարչության պետ:
2016թ.-ից եղել է Քաղաքացիական ծառայող, 1-ին դասի պետական ծառայող, ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ:
2022 թվականին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: