Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի բեռնատար է կողաշրջվել

Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի բեռնատար է կողաշրջվել

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 28-ին, ժամը 09։02-ին  տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատարը կողաշրջվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ «MAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Տ․, ծնված 1992 թ․) ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է․ առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

 

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։