Ռուբլին էժանացել է․ արտարժույթների փոխարժեքներն այսօր

Ռուբլին էժանացել է․ արտարժույթների փոխարժեքներն այսօր

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 28-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:

 

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 392 դրամ նվազագույն և 397 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 401 դրամ նվազագույն և 405 դրամ առավելագույն փոխարժեքով:

 

Մեկ եվրոն գնվում է 409 դրամ նվազագույն և 417 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 426 դրամ նվազագույն և 432 դրամ առավելագույն փոխարժեքով:

 

Ռուսական ռուբլին գնվում է 4․80 դրամ նվազագույն և 5․45 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 5․62 դրամ նվազագույն և 6 դրամ առավելագույն փոխարժեքով: