Իշխանությունը կայուն քայլերով գնում է դատական համակարգը յուրային դարձնելու ուղղությամբ․ Էլինար Վարդանյան
Այն, որ այս իշխանությունը 2018 թվականից կայուն քայլերով գնում է դատական համակարգը յուրային դարձնելու, դատավորներին սեփական կամակատարը դարձնելու ուղղությամբ, կարծում եմ որևէ մեկի համար նորություն չէ: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
«2018 թվականից ի վեր մենք տեսել ենք այս իշխանությունների բազմաթիվ ոտնձգություններ, որոնք ուղղված են եղել դատական համակարգին: Երևի կհիշեք 2019 թվականին, երբ արդեն օդում կախված էր պատերազմի վտանգը, այսօրվա իշխանությունները շրջափակում էին դատարանները։։ Դատական համակարգում ստեղծվել էր «սրտի դատավորների» համակարգ, առանձին դատավորներ այսօրվա իշխանությունների հորդորվո որոշումներ էին կայացնում՝ բխող իշխանության ցանկությունից։ Իսկ բացառապես օրենքով շարժվող դատավորների հանդեպ հետապնդումներ էին իրականացվում։ Այսօր կրկին դատական իշխանության դեմ նախագիծ է բերվել իշխող ուժի կողմից, ինչը հնարավորութուն է տալու իշխանության համար ոչ ցանկանլի դատավորներին հեռացնել համակարգից»,- ասաց Վարդանյանը: