Արդարադատությունն այս աստիճանի բռնաբարելու ցանկությունը ե՞րբ է ավարտվելու․ պատգամավոր

Արդարադատությունն այս աստիճանի բռնաբարելու ցանկությունը ե՞րբ է ավարտվելու․ պատգամավոր

Մեկ ու եկս տարի առաջ նախաձեռնվեց մի այսպես կոչված բարեփոխում, որն այսօր հետադարձ փոփոխություն է կատարում, և ցավոք, ո'չ հիմնական, ո'չ հարակից զեկուցողը չանդրադարձան այդ հարցին, որը վերաբերում է կալանքի դատարանների վերացմանը: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դիմելով իշխանությանը:

 

«2021 թվականի փետրվարի 3-ին, երբ դուք կալանքի դատարանների մասին բարձրակոչ հայտարարություններ էիք անում, թե արդյունավետության բարձրացման, բեռնաթափման համար եք իրականացնում, այսօր ուղիղ հակառակ հիմնավորումներով բերում եք և վերացնում եք այդ դատարանները: Լավ եք անում, քանի որ այդ դատարանների ստեղծման նպատակը մեկն էր՝ ծառայեցնել սեփական քաղաքական ուժի դեմ պայքարող անձանց նկատմամբ կալանքի կիրառմանը։ Հիշեցնեմ «Ջհանգիրյան» օպերացիան, այն դատավորների նկատմամբ իրականացված գործողությունները, որոնք կալանքի դատարանի շրջանակներում չէին բավարարում իշխանության ցանկությունները, նրանց նկատմամբ քրգործեր էին ձևավորում։ 

Հիմա էլ «բարեփոխում» է բերվում, կասեցված դատավորներին ուղարկում են ռեզերվ․․․։ 

Արդարադատությունն այս աստիճանի բռնաբարելու ձգտումն ու ցանկությունը ե՞րբ է ավարտվելու։