2023-ին կտրամադրվի ՀԽՍՀ բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում
Կառավարության որոշմամբ՝ 2023 թվականին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում կտրամադրվի մինչև 1940 թ․ հունիսի 30-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: