Դոլարն էժանանում է, եվրոն՝ շարունակում թանկանալ․ արտարժույթների փոխարժեքներն այսօր
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 16-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 393 դրամ նվազագույն և 398 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 401․50 դրամ նվազագույն և 406 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 409 դրամ նվազագույն և 418 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 427 դրամ նվազագույն և 434 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 5․26 դրամ նվազագույն և 6 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 6․20 դրամ նվազագույն և 6.54 դրամ առավելագույն փոխարժեքով: