Մոսկովյան «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել․ մեկ զոհ կա

Մոսկովյան «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել․ մեկ զոհ կա
Մոսկվայի մարզում «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հիմնական վարկած է դիտարկվում հրկիզումը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են արտակարգ ծառայություններից։
 
 
Առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 6-ին։ Կենտրոնում տեղակայված «OBI» խանութի շինարարարական բաժնում պայթյուններ են որոտացել։ ԱԻՆ-ի տեղեկություններով՝ հրդեհի մակերեսը հասել է 18 հազար քառակուսի մետրի, հրդեհաշիջման աշխատանքներին պատրաստվում են ներգրավել ավիացիան։ 
 
ԱԻՆ-ից հայտնել են, որ նախնական տվյալներով կա մեկ զոհ։