Վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել

Վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենան Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում բախվել է Nissan մակնիշի ավտոմեքենային։

 

Ինչպես հաղոոդւմ է Shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել 1-03 ծառայության Էրեբունու վարչական շրջանի 4-րդ ենթակայանի թիվ 41 ռեանիմացիոն բրիգադի բժիշկներ Նվեր Վարդանյանն ու Վահե Գրիգորյանը, ովքեր արձանագրել են Volkswagen-ի վարորդի մահը։

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են Volkswagen-ի մահացած վարորդի և Nissan-ի վարորդի ինքնությունը։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Volkswagen-ի վարորդը մեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։