Դոլարն ու ռուբլին թանկանում են․ արտարժույթների փոխարժեքներն այսօր
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները նոյեմբերի 24-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 393 դրամ նվազագույն և 399 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 402․50 դրամ նվազագույն և 405 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 396 դրամ նվազագույն և 410 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 416 դրամ նվազագույն և 426 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 5․59 դրամ նվազագույն և 6.40 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 6․55 դրամ նվազագույն և 6.83 դրամ առավելագույն փոխարժեքով: