ԵՄ-ն սառեցրել Է 68 մլրդ եվրոյի ռուսաստանյան ակտիվները
Եվրամիությունը սառեցրել Է 68 միլիարդ եվրո գումարի ռուսաստանյան ակտիվները: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
Այդ փողերի մեծ մասը հայտնվել Է Բելգիայում: Ըստ հոդվածում վկայակոչված Եվրահանձնաժողովի փաստաթղթի՝ 68 միլիարդ եվրոյից 50 միլիարդը բաժին է ընկնում Բելգիային: Բելգիային հաջորդում Է Լյուքսեմբուրգը, որտեղ սառեցրել են 5,5 միլիարդ եվրոյի ակտիվներ: Եվրահանձնաժողովի գնահատումներով՝ ընդհանուր գումարից մոտավորապես 33,8 միլիարդ եվրոն Ռուսաստանի ազգային պահուստներն են, սակայն ստույգ գումարը հայտնի չԷ:
Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Արևմուտքը խստացրել Է պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ՝ սառեցնելով Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների մոտավորապես կեսը՝ շուրջ 300 միլիարդ դոլար: