Երևանի շենքերից մեկի բակում 88-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Երևանի շենքերից մեկի բակում 88-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վրացական 4 շենքի բակում այսօր կնոջ դի է հայտնաբերվել։

Ինչպես հաղորդում է Shamhayn.com-ը, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 08։10-ի սահմաններում։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար հոգեբանը։

Ոստիկաններն ու քննիչերը պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 88-ամյա Վարդիթեր Հ.-ն է։

 

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։