Վարչապետի աշխատավարձը կբարձրանա 200 հազար դրամով, իսկ աշխատող աղքատինը՝ 7000-ով․ պատգամավոր
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ֆինանսների նախարարի հետ միասին պետական բյուջեի նախագիծ է մշակել և բերել ԱԺ, որով առաջարկվում է՝ նախարարների աշխատավարձը հաջորդ տարի բարձրացնել 142 հազար դրամով, իրեց ղեկավարի՝ վարչապետի աշխատավարձը 200 հազար դրամով, իսկ աշխատող աղքատի աշխատավարձը բարձրացնել 7000 դրամով: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Վարչապետի աշխատավարձը բարձրանում է 25 տոկոսով, իսկ աշխատող աղքատինը՝ 10 տոկոսով։ Նրանք ասում են, որ 2026 թվականին նվազագույն աշխատավարձը դարձնելու են 85 հազար դրամ, իսկ հաջորդ տարվա համար 75 հազար դրամ են դարձրել։ Եթե գնաճի այս տեմպը շարունակվի, մեկ անձի համար մեկ ամսվա սպառողական զամբյուղը կդառնա 85 հազար դրամմինչև հաղորդ տարվա կեսը։ Գնողունակությունը ավելի արագ է նվազում, քանի որ մարդկան եկամուտներն առանց այն էլ չեն հերիքում նվազագույն իրենց կարիքները հոգալու համար»,- ասաց պատգամավորը։
Թադևոս Ավետիսյանի խոսքով, իշխանությունները խոսում են տնտեսական ակտիվությունից, հույսը դրել են, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներով ձևավորված տնտեսական միջավայրի օգուտները դեռ կշարունակվեն հաջորդ տարի։