2023թ.-ից բոլոր չափահաս քաղաքացիները պարտադիր հայտարարագիր կներկայացնեն

2023թ.-ից բոլոր չափահաս քաղաքացիները պարտադիր հայտարարագիր կներկայացնեն

Այսօր կառավարության նիստի ընթացքում ֆինանասների նախարար Տիգրան Խաչատրյանը գործադրի քննարկմանը ներկայացրեց  նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է հավանության տալ կառավարության 2021-26թթ․ ծրագրով նախանշված և համակարգային նշանակություն ունեցող ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարգրման համակարգի ներդրմանը վերաբերող կարգավորումների նախագիծը։

 

Նախագծով առաջարկվում է 2023-ից սկսած հաջորդող 3 տարիների ընթացքում ներդնել Հայաստանի ռեզիդենտ բոլոր քաղաքացիների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից։ Նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ կերպով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ գործատուի կողմից հաշվարկված եկամուտների և դրանցից բյուջե վճարված հարկերի մասին տեղեկատվությունը կամ երրորդ անձանցից հարկային մարմնի ունեցած տեղեկությունները:

 

«Այդ հայտարարագիրը նախնական  տեսքով, էլեկտրոնային եղանակով պատրաստել հայտարարատուի ծանոթացման համար: Յուրաքանչյուր անձ ունենալու է նույնականացված հաշիվ հայտարարագրերի համակարգում: Այդ համակարգում անձը գտնելու է իր համար լրացված նախահայտարարագիրը, ստուգելու է այն, անհրաժեշտության դեպքում կատարելու է փոփոխություններ և հաստատելու է վերջնական տարբերակը: Հայտարարագիրը պետք է հաստատվի մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը»,-ասաց նախարարը:

 

Նախագիծն արժանացավ գործադրի հավանությանը։