75 հազար դրամ նվազագույն աշխատավարձը լուծում չէ. Թադևոս Ավետիսյան
«Նվազագույն աշխատավարձի բարձրացման այս նախաձեռնությունը ոչ միայն համարժեք չէ գնաճին, այլև՝ ուշացած»,-«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Նա հայտնեց, որ ընդդիմադիր խմբակցությունները խնդրի լուծման համար առաջարկել էին աշխատավարձերի ինդեքսավորում, ինչը չէր ընդունվել խորհրդարանական մեծամասնության կողմից:
«Գնաճի բոլոր նախադրյալները կան, որ մինչև հաջորդ տարվա ավարտը սպառողական զամբյուղի և նվազագույն աշխատավարձի ձեր առաջարկած չափի տարբերությունը լինելու է շուրջ երեք անգամ, այսինքը՝ նվազադույն զամբյուղը բարձարանալու է մինչև 80-85 հազար դրամ իսկ դուք առաջարկում եք 75 հազար դրամ նվազագույն աշխատավարձ, այնպես որ սա լուծում չէ, այդ պատճառով էլ «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել»,- նշեց պատգամավորը: