Մահվան ելքով վրաերթ Քաջարանում. 7-ամյա երեխա է մահացել

Մահվան ելքով վրաերթ Քաջարանում. 7-ամյա երեխա է մահացել

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

 

Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, ժամը 14:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Սուսաննա Ա.-ն իր վարած KIA ORTEGA  մակնիշի ավտոմեքենայով Քաջարան քաղաքի Շիրվանզադեի փողոցի թիվ 6-րդ շենքի դիմացի ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ, 7-ամյա Հայկ Պ.-ին:

 

Վրաերթի ենթարկված երեխան ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում տեղափոխվել է Քաջարան բժշկական կենտրոն: 
Հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին, որ վրաերթի ենթարկված երեխան գիտակցության չգալով մահացել է:

 


Կայքի տեղեկություններով՝ վարորդ Սուսաննա Ա.-ն փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել հիվանդանոց, ապա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Քաջարանի բաժանմունք: 

 

Նա աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, իսկ մահացած երեխան սովորում էր Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում: