Երևան-Սիսիան ճանապարհի վթարից տուժած 8 քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Սիսիան ճանապարհի վթարից տուժած 8 քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Երևան-Սիսիան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 8 քաղաքացի:

 

Նրանցից 5-ը գտնվում են մարզային բժշկական կենտրոնի հսկողության տակ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը միջին ծանրության են գնահատում:

 

Վթարից մյուս 3 տուժածներին տեղափոխել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, և տեղափոխումն իրականացվել է սանավիացիայի միջոցով: