Շղթայական վթար Արշակունյաց պողոտայում. բախվել է 5 մեքենա

Շղթայական վթար Արշակունյաց պողոտայում. բախվել է 5 մեքենա

 Նոյեմբերի 5-ին, ժամը 10:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Տեց» կոչվող հատվածից «Հայրենիք» կինոթատրոն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 286 հասցեում բախվել են «Toyota» (վարորդ՝ Ր․ Խ․, ծնված 2001 թ), «Opel» (վարորդ՝ Ռ․ Խ․, ծնված 1979 թ), «Nissan X-trail» (վարորդ՝  Վ․ Գ․, ծնված 1987 թ), «Nissan Teana» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1997 թ), «Volkswagen» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1981 թ) մակնիշների ավտոմեքենաները, տուժածներ չկան․ առկա է վառելիքի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» և «Nissan Xtrail» մակնիշի ավտոմեքենաների գազի բալոնների փականները։