Երևան-Սևան ճանապարհին մեքենաները բախվել են, սահել դեպի ձորը և բախվել ծառերին

Երևան-Սևան ճանապարհին մեքենաները բախվել են, սահել դեպի ձորը և բախվել ծառերին

Նոյեմբերի 4-ին, ժամը 02։10-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 38-րդ կմ-ին «BMW» (վարորդ՝ Ս․ Ղ․) և «Lada Priora» (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները բախվել են,  այնուհետև սահել դեպի ձորակը (մոտ 3 մ) և բախվել ծառերին. Մ. Ա-ն արգելափակվել է ավտոմեքենայում:

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել «BMW» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

 

Փրկարարները Մ. Ա․-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: