Կրակոցներ՝ Ճամբարակում՝ «Սարգսյանների եղնիկ» արագ սննդի կետում. ներկաներից երկուսը «ավտարիտետներ» են

Կրակոցներ՝ Ճամբարակում՝ «Սարգսյանների եղնիկ» արագ սննդի կետում. ներկաներից երկուսը «ավտարիտետներ» են

Գեղարքունիքում, նոյեմբերի 1-ին, ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ճամբարակ քաղաքում գտնվող «Սարգսյանների եղնիկ» ՍՊԸ արագ սննդի կետում կրակոցներ են հնչել։

 

Ինչպես փոխանցում է Shamshyan.com-ը, նմանատիպ մեկ այլ օպերատիվ տեղեկություններ էլ ստացվել են ոստիկանության Ճամբարակի բաժնում։

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված սննդի կետում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 36-ամյա Ռոմիկ Մ․-ն, 48-ամյա Արա Ս․-ն, 37-ամայ Մամիկոն Ղ․-ն, և 57-ամյա Գագիկ Հ․-ն Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող «Սարգսյանների եղնիկ» ՍՊԸ արագ սննդի կետում իրենց համար հատկացված առանձին սենյակում ճաշելու ընթացքում սենյակի պատուհանից, դեռևս չպարզված հանգամանքներում և պարզված հրազենից կրակոցներ են արձակել։

Դեպքի վայրում հայտնաբերվել է ԱԿՄ տեսակի ինքնաձիգի կրակված փամփուշտի պարկուճ։

Կայքի փոխանցմամբ, նրանցից երկուսը Գեղարքունիքի մարզում իրենց համարում են քրեական հեղինակություն, սակայն շատերը հումորով են վերաբերվում նրանց, երբ հայտարարում են, որ իրենք «ավտարիտետներ» են։